Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Հունաստան եւ Հայաստան ներխուժման պլան է մշակել: Համապատասխան գաղտնի փաստաթուղթը հայտնաբերվել է 2016թ․ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի դատական գործի նյութերում, որոնց մեջ սխալմամբ ներառել էր քննիչը: Այս մասին գրում է Nordic Monitor լրատվական կայքը, որը վերահսկում է Nordic Research Monitoring Network շվեդական հասարակական կազմակերպությունը:

Փաստաթուղթն իրենից ներկայացնում է Powerpoint-ում շնորհանդես, որի առաջին սլայդի վերնագիրն է Harekât Planlama Direktifi («Գործողությունների պլանավորման հրահանգ»), ամսաթիվ նշված է 2014թ․ հունիսի 13-ը: Այս օրը, նյութերը, ամենայն հավանականությամբ, թարմացվել են, ենթադրում է հոդվածի հեղինակը:

Մեկ այլ սլայդում նշվում է գործողությունների մի քանի պլանների ցանկ, որոնց մեծ մասը վնասված է: Միայն երկուսն են մնացել՝ Հայաստան (կազմվել է 2000թ. օգոստոսի 15-ին) եւ Հունաստան (2014թ. հունիսի 13) ներխուժման պլանները։ Այս պլանների ցանկացած մանրամասն ծանոթանալու համար անհասանելի է, ուստի հայտնի է միայն դրանց գոյության մասին, ընդգծում է Nordic Monitor-ը:

Հունաստան ներխուժելու պլանի կոդային անվանումն է «Չակա բեյ»՝ ի պատիվ սելջուկ էմիր Չակա-բեյի, որի նավատորմը 11-րդ դարում նվաճել է Էգեյան ծովի Լեսբոս, Չիոս, Սամոս եւ Հռոդոս կղզիները: Հայաստանում գործողությունների պլանը կոչվում է «Ալթայ»՝ գեներալ Ֆահրեդին Ալթայի անունով, որը անկախության թուրքական պատերազմի ժամանակ զորամիավորումներից մեկի հրամանատարն է եղել, հայտնում է Lenta-ն:

Ինչպես հստակեցնում է Nordic Monitor-ը, քննիչը փաստաթուղթը դատարան է ներկայացրել Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու դեպքի առթիվ գործի շրջանակում, եւ այն հայտնվել է հետաքննության հետ կապված էլեկտրոնային նամակների եւ այլ թղթերի մեջ։ Փոստը հավաքվել է նաեւ գլխավոր շտաբի աշխատակիցների համակարգիչներից, որտեղից էլ, հավանաբար, գաղտնի փաստաթղթի արտահոսք է եղել, սակայն, ինչպես պարզաբանում է հեղինակը, դրանց մեջ պլանների հատուկ մանրամասներ չկան, քանի որ այս տեղեկատվության կարգավիճակը «հույժ գաղտնի» է, եւ այն չի փոխանցվում էլեկտրոնային փոստի ներքին ցանցի միջոցով, այլ միայն՝ կապի հատուկ համակարգերի միջոցով: