Թուրքիայի նախագահին կից խորհրդատվական բարձրագույն խորհուրդը քննարկել է Հայոց ցեղասպանությունն ու մեղադրել  «հայկական լոբբիին»: Քննարկումները տեւել են 5 ժամ:

Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ քննարկումների արդյունքում նախագահի մամուլի խոսնակ Ֆահրեթին Ալթունը մեղադրել է «հայկական լոբբիին»:

Ալթունը նշել է, որ քննարկվել են համապարփակ քայլերը, որոնք «կանխելու են հայկական լոբբիին, որը Թուրքիային եւ թուրքերին սեւացնելու համար 1915-ի դեպքերը որպես գործիք է օգտագործում»:

Քննարկվել են նաեւ նախագծեր եւ միջոցառումներ, որոնք «հնարավորություն կտան բացահայտել հարցի պատմական եւ իրավական ասպեկտները»: