Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Տերտերի ուղղությամբ հայկական կողմը իբր ականանետերից գնդակոծել է ճանապարհը։

«Պաշտպանական գերատեսչության տեղեկատվությամբ՝ նշված տարածքում իսկապես տեղի է ունեցել պայթյուն։ Պայթել է արկ, որը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ թաղվել է ավելի քան 1 մետր խորությամբ»,- ՊՆ-ում հայտնել են haqqin.az-ին։