Թեհրանը մտադիր է ամրապնդել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ չնայած Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբաս Մուսավին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես եւ նախկինում, մենք կշարունակենք տնտեսական համագործակցությունը կայուն ժողովրդի եւ Սիրիայի կառավարության հետ եւ, չնայած պատժամիջոցներին, կամրապնդենք տնտեսական հարաբերությունները»,- նշվում է Մուսավիի հայտարարության մեջ:

Նա նաեւ պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է անվանել՝ նշելով, որ կորոնավիրուսի պայմաններում դրանք կուժեղացնեն սիրիացիների տառապանքը, ինչի պատճառով էլ դրանք անմարդկային են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք էր ստորագրել, որը հայտնի «Կեսար» անունով, 2019-ի վերջին: Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից եւ պատժամիջոցներ է ներառում, որոնք տարածվում են սիրիական տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա: Պատժամիջոցների ցուցակը ընդլայնվել էր հունիսի 17-ին, դրանք տարածվել են 14 անձի, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադ Ասմա Ասադի եւ նրա քրոջ՝ Բուշրա Ասադի վրա, ինչպես նաեւ 21 կազմակերպության: