Հանրային մուլտիպլեքսում հեռարձման ցանցում անվճար թվային դոմենների համար մրցույթները կհայտարարվեն հուլիսի 20-ին: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրինագծի քննարկման ընթացքում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, օրինագծի համահեղինակ Վահագն Թեւոսյանը:

Նա նշեց, որ հաղթողն արդեն 2021 թվականի հունվարի 1-ից կկարողանա սկսել ծառայություններ մատուցել: Նրա խոսքով՝ շահառուների շահերը հաշվի առնելով անհրաժեշտ է, որպեսզի տվյալ օրենքն ընդունվի հայտարարված տենդերից առաջ, որպեսզի մեդիան, որը հաղթի տենդերը, աշխատի նոր օրենքի շրջանակում, եւ նրանց մոտ որեւէ իրավական խնդիր չառաջանա: