Յուրաքանչյուր տարի հունիսի 20-ին համաշխարհային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2000 թվականին:
Փախստականները եւ հարկադիր տեղահանվածները սահմանվում են որպես անձինք, ովքեր փախել են իրենց երկրներից՝ հիմնավորված վախի պատճառով՝ ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ որոշակի սոցիալական խմբին պատկանելու համար, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ: Շատերը փախստական են դառնում բնական աղետների կամ տեխնածին աղետների պատճառով:
Այս օրը այն փաստի արձանագրումն է, որ Երկրի վրա պատերազմները չեն դադարում: Այն նաեւ միջազգային համաձայնագրերի արձանագրումն է, որի վրա հիմնվում է փախստականների պաշտպանությունը, եւ հարգանքի դրսեւորում է ամբողջ աշխարհի փախստականների տոկունության ու խիզախության նկտամամբ:
Աշխարհի բոլոր փախստականների 80 տոկոսը կանայք եւ երեխաներ են: Այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր մայրերի եւ կանանց կամքի ուժին, ովքեր ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր պայմաններում:
Միջազգային օրենսդրության համաձայն՝ փախստականներն այն մարդիկ են, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկրներ, իրենց հայրենի հողեր՝ հետապնդումների զոհ դառնալու լիովին հիմնավորված վախերի պատճառով:
Ներկայումս մոլորակում գրանցված է մոտ 22.5 միլիոն փախստական եւ 25 միլիոն տեղահանված անձ: