Երբ Դոթի անունով աֆրիկական պինգվինն անսպասելի ծանր հիվանդացավ, National Aviary-ի (Փիթսբուրգ. նա այստեղ է ապրում) աշխատակիցները վատթարից վախեցան:

Դոթին, որի տեսակը անհետացման սպառնալիքի տակ է, կանգնելու ուժ չուներ, տառապում էր թուլությունից եւ դժվարությամբ էր շնչում, հայտնում է USA.one-ը: Երբ Դոթիին տարել են վերակենդանացման բաժանմունք, պարզվել է, որ նրա մոտ թոքաբորբ է: Թռչնին հակաբիոտիկներ են նշանակել՝ ապաքինումն արագացնելու համար, բայց աշխատակիցները, միեւնույն է, մտավախություն ունեին, որ պինգվինը չի կարողանա հիվանդությունը հաղթահարել: Ի վերջո նրանք հանճարեղ գաղափար են մտահղացել՝ Դոթիին փրկել սիրո ուժի միջոցով: Խաղի մեջ է մտել Սթենլին, որից թռչունը նախկինում անբաժան էր:

Նրա առաջին այցը տեւել է ընդամենը մեկ ժամ, բայց պինգվինն օրեցօր սիրեցյալի հետ ավելի շատ ժամանակ էր անցկացնում: «Սթենը սկզբում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր մնում օրական ընդամենը մեկ ժամ,- ասում է National Aviary-ի բժիշկ Փիլար Ֆիշը: - Դոթին շատ ավելինի համար ուժ չուներ: Հետո նա սկսեց ապաքինման գնալ, եւ այցերը դարձան ավելի երկարատեւ»:

Արդյունքում Սթենը տեղափոխվել է նրա մոտ: Անասնաբույժների այցելության ժամանակ Սթենը ոգեւորում էր Դոթիին, բարձրացնում տրամադրությունը եւ խրախուսում սնունդ ընդունելու ժամին: Ի վերջո՝ այս հեգածությունը կատարել է անհնարինը: Հիմա Դոթին իրեն գերազանց է զգում եւ վերաջապես կարողացել է սիրեցյալի հետ վերադառնալ իր գաղութ: Աշխատակիցների խոսքով՝ նրա ապաքինումը «իսկական հրաշք» է, որը հնարավոր դարձավ ոչ միայն պինգվինի ֆիզիկական առողջության մասին հոգածությամբ, այլեւ էմոցիոնալ: