Անհրաժեշտ է ձեւավորել ոչ թե գազի միասնական սակագին, այլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում գնագոյացման միասնական բանաձեւ: Այս մասին հունիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիայի» գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ այս հարցերը հիմա քննարկվում են Միության մակարդակով, եւ խոսքը հենց սակագների ձեւավորման միասնական մեխանիզմի մասին է, քանի որ բոլոր երկրներում միասնական գին չի կարող լինել:

«Տարբեր երկրներում փոխադրման եւ սպասարկման ծախսերը չեն կարող չտարբերվել»,- պարզաբանեց նա: