Թեմզ-Վելիի ոստիկանությունը որակել է Անգլիայի Ռեդինգ քաղաքի այգում դանակով հարձակումը որպես ահաբեկչություն. հանցագործությունը կատարելու կասկածով հետախուզվում է լիբիացի տղամարդ, գրում է Independent-ը:

Հիշեցնենք, որ հարձակումը կատարվել է նախօրեին: Զոհվել է երեք մարդ, եւս երեքը ստացել են վիրավորում:

Հրապարակվել է նաեւ կասկածյալի անունը. նա 25-ամյա լիբիացի Հաիրի Սադալահն է:

Կատարվածի առնչությամբ ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: