Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը, կրկին բացել իր սահմանները եվրոպական երկրների մեծամասնությունից զբոսաշրջիկների համար եւ թույլ տվել բրիտանացի զբոսաշրջիկներին մուտք գործել երկիր առանց կառանտին պահպանելու, հաղորդում է BBC News-ը:

Երեք ամսվա ընթացքում երկիրը գտնվել է աշխարհում ամենակոշտ կարանտինային ռեժիմներից մեկում:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին՝ չնայած սահմանափակումները մեղմելու փաստին:

Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է երրորդ տեղը կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների թվով՝ ավելի քան 28000 մարդ:

Սովորաբար Իսպանիա այցելում է տարեկան շուրջ 80 մլն զբոսաշրջիկ, եւ տնտեսության այդ ոլորտը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 12 տոկոսը:

Զբոսաշրջային ոլորտի բացումը դիտարկվում է որպես որոշիչ գործոն իսպանական տնտեսության համար: