Դուբայը կբացվի օտարերկրյա զբոսաշրջիկների համար հուլիսի 7-ից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքի իշխանություններին:

Ընդ որում՝ կացության իրավունք ունեցող օտարերկրացիներին թույլ կտրվի մուտք գործել էմիրատ հունիսի 22-ից:

Համաձայն Դուբայի վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ մուտք գործելիս օտարերկրացիներին անհրաժեշտ է ցույց տալ տեղեկանք կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին Դուբայի օդանավակայանում թեստավորվելուց հետո:

Երկրի քաղաքացիներին եւ բնակիչներին թույլ կտրվի կատարել արտասահմանյան ուղեւորություններ հունիսի 23-ից: