Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 537-ով եւ հասել 190 359-ի, հայտնում է Ռոբերտ Քոխի ինստիտուտը, որը մտնում է Առողջապահության դաշնային նախարարության մեջ եւ վիճակագրություն է վարում COVID-19-ով վարակման դեպքերի վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցած օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երեք մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 8885-ի:

Վարակումների ամենամեծ թիվը գրանցվել է Բավարիայում (47.867), Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում (41 218) եւ Բադեն-Վյուրտեմբերգում (35.227): Բեռլինում գրանցվել է 7.833 դեպք: