Լրագրող, հաղորդավար  Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց 1in.am լրատվական կայքի պրոդյուսեր Արտակ Եղիազարյանը:

«Պարոն մնացականյանը ուղիղ մեկ  շաբաթ ինքնամեկուսացված է եղել, հունիսի 19-ի երեկոյան թեստի պատասխանը դրական է եղել, այժմ իրեն լավ է զգում, հույս ունենք առաջիկա օրերին կվերադառնա աշխատանքի»,- ասաց նա` նշելով, որ աշխատանքի վայրում պարոն Մնացականյանը շփվել է միայն իր հետ, իր  թեստն էլ նախօրեին բացասական է եղել: