Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ՝  դատավոր Դավիթ Բալայանի, այսօր` հունիսի 23-ին, Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը հետաձգվեց։

Դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մեկի բացակայության պատճառով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 10-ին, ժամը 10:30-ին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին ներկայացվելու էր գործով վկաներին հարցաքննելու դատավարական կողմերի նախընտրելի հաջորդականությունը։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ քրեական գործով անցնում է 4 մեղադրյալ. ՊՎԾ եւս երկու աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։