Թուրքիայի ԱԳՆ-ը պատասխանել է Լիբիայի ափերի մոտ միջադեպի վերաբերյալ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» եւ Լիբիայում Թուրքիայի «վտանգավոր խաղի» մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Երեկ Մակրոնը հայտարարել է, որ Լիբիայի ափերի մոտ Թուրքիայի եւ Ֆրանսիայի ռազմանավերի միջեւ միջադեպը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի «ուղեղի մահը»: Մակրոնը նաեւ քննադատել է Լիբիայում Թուրքիայի գործողությունները՝ դրանք անվանելով «վտանգավոր խաղ»:

«Այն, որ Մակրոնը վտանգավոր խաղ է անվանել մեր երկրի կողմից Լիբիայի օրինական կառավարության աջակցումըմ կարելի է բացատրել գիտակցության մթագնումով»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Աքսոյը:

Նա հիշեցրել է, որ մարշալ Խալիֆա Խաֆթարը, ում աջակցում է Ֆրանսիան, հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը: