ԵԽԽՎ Բյուրոն որոշել է չեղարկել ամառային նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսակ Պյոտր Տոլստոյը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի օնլայն նիստի ժամանակ որոշում է կայացվել չեղարկել ամառային նստաշրջանը, որը պետք է անցկացվեր այս օրերին, սակայն համաճարակաբանական իրավիճակի պատճառով այն հետաձգվում է»,-գրել է նա Ֆեյսբուքի իր էջում: Տոլստոյը զբաղեցնում է նաեւ ԵԽԽՎ փոխխոսնակի պաշտոնը:

Նրա խոսքով՝ օֆլայն ձեւաչափով Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի հաջորդ նիստերը կանցկացվեն սեպտեմբերին Հունաստանում:

«Այդ որոշման ժամանակ հաշվի է առնվել այն, որ այժմ Ֆրանսիայում գործում են սոցիալական հեռավորության կանոններ: ԵԽԽՎ-ն չի կարող հակասել պահանջներին: Մեզ համար կարեւորը մարդկանց անվտանգությունն է»,-պարզաբանել է Տոլստոյը:

«Եվս մեկ գործոն է փակ սահմանները: Նույնիսկ մեկ պատվիրակության բացակայությունը խտրականություն է եւ հակասում է Եվրոպայի Խորհրդի կանոնադրությանը»,-հավելել է նա: