2018-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել 88 համայնքում: Այս մասին հունիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ԿԸՀ գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Այդպես, դրանցից 26-ում ընտրություններն անցկացվել են նախատեսվածից շուտ: 2019-ին ընտրություններ են անցկացվել 82 համայնքում: Դրանցից 31-ն անցկացվել է նախատեսվածից շուտ:

Միեւնույն ժամանակ, 129 համայնքում անցկացվել են համայնքների ղեկավարների ընտրություններ, իսկ 60-ում՝ ավագանու անդամների: Ընտրություններ են անցկացվել նաեւ 6 քաղաքում:

Ընտրությունների անցկացման համար ձեւավորվել է 387 ընտրատեղամաս: Այդ ընտրատեղամասերում գրանցվել է 457 հազար 188 ընտրող: Նրանցից ընտրություններին մասնակցել է ընդամենը 214 հազար 181 մարդ:

Ընտրություններին մասնակցել է 916 թեկնածու, ընդ որում, առաջադրման ոչ մի դիմում չի մերժվել: