Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հունիսի 26-ից ուժի մեջ են մտել ԳՄՕ մթերքների մակնշման նոր պահանջները, հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետները, հաղորդում է RG-ը:

ԵՏՀ-ում պարզաբանել են, որ «գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ «ԳՄՕ» գրառումը պետք է լինի ԵՏՄ շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի կողքին եւ ձեւով ու չափով համապատասխանի այդ նշանին»:

Նշանը դրվում է փաթեթի վրա, եթե մթերքի մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում է 0,9 տոկոսը: