Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպան Սեմ Բրաունբեքը Թուրքիայի իշխանություններին խնդրում է Սուրբ Սոֆիայի տաճարը ներկայիս կարգավիճակում, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

«Սուրբ Սոֆիայի տաճարը հոգեւոր եւ մշակութային մեծ նշանակություն ունի աշխարհի տարբեր հավատքների միլիարդավոր հավատացյալների համար: Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը պահպանել այն որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ եւ պահպանել բոլորի համար մատչելիությունը ներկայիս թանգաարանի կարգավիճակում»,- գրել է Բրաունբեքը:

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի ապագայի շուրջ բանավեճերը հերթական անգամ վերսկսվեցին այն բանից հետո, երբ մայիսի 29-ին՝ Կոստանդնապոլսի անկման տարեդարձին տաճարում Ղուրան ընթերցվեց: Մեկ շաբաթ անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարեց ուսումնասիրել Սոֆիան մզկիթի վերածելու հնարավորությունը:

Ավելի ուշ արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը կողմ էր արտահայտվել, որպեսզի տաճարը կրկին մզկիթ դառնա, ինչին աջակցություն հայտնել նաեւ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Իր հերթին, Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ II առաջարկել էր, որպեսզի Սուրբ Սոֆիան աղոթքի տեղ դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար:

Տաճարի ապագայի հարցը հուլիսի սկզբին քննարկվի երկրի Պետական ​​խորհրդի կողմից:

Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանային կարգավիճակ էր ստացել 1934 թվականին՝ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշմամբ: 1985 թվականից ի վեր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: