Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում թուրքերի եւ քրդերի միջեւ անկարգությունների ժամանակ 2 ոստիկան է տուժել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կանանց իրավունքների համար քրդերի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ թուրքական երիտասարդությունն ի պատասխան սկսել է «Գորշ գայլեր» խմբավորման ժեստեր ցույց տալ եւ վիրավորանքներ հնչեցնել: Դրանից հետո քրդերի եւ թուրքերի միջեւ անկարգություններ են սկսվել:

Անկարգությունների կադրերը հայտնվել են համացանցում եւ տեղական ԶԼՄ-ներում:

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է մոտ 300 մարդ:

Թուրքերն ու քրդերը միմյանց ուղղությամբ քարեր, շշեր եւ այլ իրեր են նետել:

Ոստիկաններից մեկը ձեռքի կոտրվածք է ստացել, մյուսը՝ հեմատոմա:

Բախումների արդյունքում մի քանի մարդ է ձերբակալվել, նրանց նկատմամբ քրեական եւ վարչական գործեր են հարուցվել:

Վիեննայի ոստիկանությունը զգուշացրել է, որ մոտ օրերսում այլ հանրահավաքներ են ծրագրվում: «Ավստրիայի փողոցներում կոնֆլիկտներն անընդունելի են: Ոստիկանությունը վճռականորեն կդիմակայի ծայրահեղական խմբերի գործողություններին»,-ասվոմ է ոստիկանության հայտարարության մեջ: