Հայտնի անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի ժառանգները դատի են տվել Netflix-ին՝ Շերլոք Հոլմսի կրտսեր քրոջ մասին նոր ֆիլմի համար, գրում է Independent-ը։

Միլի Բոբի Բրաունը կխաղա Նենսի Սփրինգերի գրքերի շարքի հիման վրա նկարահանված «Էնոլա Հոլմս» ֆիլմի գլխավոր դերում։ Արթուր Կոնան Դոյլի ժառանգները սա համարում են նրա հեղինակային իրավունքի խախտում։

2014-ին գրողի ժառանգները կորցրել են նրա ստեղծագործությունների մեծ մասի նկատմամբ հեղինակային իրավունքը։ Այն ժամանակ դատարանը որոշել է, որ մինչեւ 1923 թվականը գրողի կողմից գրված ստեղծագործությունները հանրային սեփականություն են։

Այնուամենայնիվ, ժառանգները հիմա պնդում են, որ «Էնոլա Հոլմս» ստեղծագործությունում առկա են Դոյլի կողմից 1923-1927 թվականներին գրած 10 պատմվածքների տարրեր։

Հայցը ներկայացված է Legendary Pictures, Penguin Random House, Springer, Thorne ընկերությունների եւ ռեժիսոր Հարրի Բրեդբիրի դեմ։