ՆԱՏՕ-ն սկսել է Հյուսիսային Ատլանտիկայում Dynamic Mongoose 2020 ռազմածովային զորավարժությունները, հաղորդում է Gazeta-ը:

Զորավարժությունները կտեւեն մինչեւ հուլիսի 10-ը: Կմասնակցեն 5 սուզանավ, 5 մարտական նավ եւ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Նորվեգիայից եւ Իսլանդիայից 5 պարեկային հականավակային ինքնաթիռներ:

Զորավարժությունների նպատակն է սուզանավերի գործողությունների մշակումն ու ինքնաթիռների թռիչքները ծովային տարածքի վերահսկման համար: