TikTok հայտնի սոցցանցն անվանել են լրտես ծառայություն եւ մեղադրել տվյալները հավաքելու մեջ, հայտում է Rozetked-ը՝ հղում անելով Reddit-ի օգտատերերից մեկին:

Օգտատերը ներկայացել է որպես ծրագրավորող: Նա հայտարարել է, որ սոցցանցի աշխատանքի հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ այն զբաղվում է տվյալների հավաքագրմամբ: Բացի այդ, նրա խոսքով, սոցցանցը կարող է տվյալներ ստանալ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին:

Նա նաեւ հայտնել է, որ ուսումնասիրել է Facebook-ի, Twitter-ի, Instagram-ի եւ Reddit-ի աշխատանքը, եւ դրանից ոչ մեկը, նրա խոսքով, տվյալներ չի հավաքում նման մեծ քանակությամբ, ինչպես TikTok-ը:

TikTok-ը ստեղծվել է 2017 թվականին, մշակողը չինական ByteDance ընկերությունն է: Հավելվածից հիմնականում օգտվում են դեռահասները: Մեծ մասը հավելվածն օգտագործում է կարճ հումորային տեսանյութեր նկարելու համար: