Իրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձերը ձախողվելու են, քանի որ Թեհրանի խորհրդակցությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ ցույց են տալիս, որ նրանք բոլորը դեմ են այդ քայլին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաիդ Աբաս Մուսավին, փոխանցում է Tasnim-ը:

Ըստ նրա՝ Իրանն ԱՄՆ-ի եւս մեկ ձախողում է կանխատեսում այս հարցում: Նա նաեւ շեշտել է, որ ի պատասխան Իրանը նախատեսել է երեք քայլ ձեռնարկել, որոնք կընդունվեն ըստ իրավիճակի:

Մուսավին նաեւ ասել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը 2231 բանաձեւի իրականացման վերաբերյալ ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: