Հունաստանի ԿԲ. կորոնավիրուսի երկրորդ ալիքի դեպքում ՀՆԱ-ն կարող է կրճատվել 9,4 տոկոսով: ԿԲ հաղորդմամբ՝ Հունաստանը չէր կարողանա խուսափել լուրջ ռեցեսիայից, եթե արդյունավետ օգտագործեր ԵՄ աջակցության ֆոնդերն ու չբախվեր կորոնավիրուսի բռնկման հետ, սակայն պանդեմիան խորացրեց երկարաժամկետ ֆինանսական խնդիրները, հաղորդում է  AP-ը:

Հունաստանի Բանկը հայտարարել է, որ 2020 թվականին իր հիմնական կանխատեսումն է 5,8% տնտեսական անկում, որին կհաջորդի 5,6% վերականգնում հաջորդ տարի եւ 3,7%՝ 2022 թվականին: Սակայն եթե կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի, ապա ՀՆԱ-ն կարող է արդեն այս տարի կրճատվել 9,4%-ով:

Հունաստանի Բանկը նաեւ հայտարարել է, որ ակնկալում է տուրիզմից եկամուտների զգալի անկում, ինչը կգերազանցի 18 մլրդ եվրոն, ինչը կազմում է երկրի տարեկան արտադրական ծավալի մոտ 10%-ը: