Հնդկաստանի իշխանությունները արգելել են 59 հավելվածներ, այդ թվում՝ չինական սոցիալական Tik Tok ցանցը, UC Browser-ը, WeChat մեսենջերը եւ այլն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։

Ցուցակում ընդգրկվել են «Հնդկաստանի ինքնիշխանությանը եւ ամբողջականությանը, Հնդկաստանի ինքնապաշտպանությանը, պետական անվտանգությանը եւ հասարակական կարգին վնաս հասցնող» հավելվածները։ Հավելվածները, որոնք հիմնականում մշակված են Չինաստանում, կարգելափակվեն ինչպես բջջային, այնպես էլ այլ սարքերում։

Այնպիսի չինական հավելվածներ, ինչպիսին են Kwai-ն, Baidu map-ը, Clash of Kings-ը, Mi Community-ն, Club Factory-ն, UC News-ը, Weibo-ն, QQ Music-ը, Mobile Legends-ը, ներառվել են արգելվածների ցուցակում։