Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ պատգամավորները հաստատեցին փոփոխությունները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում: Իշխող «Իմ քայլը» դաշինքից 80 պատգամավոր քվեարկեց կողմ քվերարկեց, դեմ քվեարկեց 1 պատգամավոր։

Խորհրդարանը նաեւ չեղյալ հայտարարեց 2020 թվականի փետրվարի 6-ի իր որոշումը՝ Սահմանադրության մեկ հոդվածը փոփոխելու համար հանրաքվե անցկացնելու վերաբերյալ (կողմ՝ 81, միաձայն):

Նշենք, որ Սահմանադրության փոփոխությունների հապճեպ ընդունումից հետո ակնհայտ դարձավ, որ իշխանությունները «մոռացել են» իրենց հարմար ձեւով «շտկել» «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը: Այս մասին խոսել են Սահմանադրական դատարանի մի քանի դատավոր, փաստաբաններ եւ ընդդիմությունը: Այժմ իշխանությունները որոշել են շտկել իրավիճակը, որի համար կրկին խորհրդարանի արտահերթ նստաշրջան են գումարել, որը բոյկոտվում է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունների կողմից: Սահմանադրության մեկ հոդվածում փոփոխություններ կատարելու համար հանրաքվեի անհրաժեշտությունը վերացավ այն բանից հետո, երբ «Իմ քայլը» իշխող դաշինքը հպարտ միայնության մեջ անցկացրեց Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանով։