Հունիսի 30-ի ժամը 09։00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 123 քաղաքացի սպասում է հոսպիտալացման։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Առավոտվա դրությամբ 123 քաղաքացի սպասում էին։ Օրվա ընթացքում քաղաքացիներին տեղավորվում են հիվանդանոցներում։ Նրանք սպասում են, այն տարածքում, որտեղ քաղաքացիները հետազոտվել են եւ կասկածելի է եղել եւ պետք է հոսպիտալացվեն»,- ասաց Ալինա Նիկողոսյանը։