Եվրամիությունը խոստացել է 2,3 մլրդ եվրո տրամադրել Սիրիային եւ առաջիկա 2 տարում սիրիացի փախստականներին ընդունող երկրներին: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ը կշարունակի Դամասկոսի վրա ճնշումը, որպեսզի սիրիական ռեժիմին ստիպի երկրում բոլոր ուժերի հետ քաղաքական երկխոսություն վարել:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Արեւմուտքի «երկակի ստանդարտները» Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու ժամանակ: