Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընդմիջվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց ընդմիջել նիստն ու ախտահանել դատարանի դահլիճը.

«Իմ տպավորությամբ ներկա մարդկանց առողջության նկատմամբ ոչ միայն անհարգալից, այլ նաեւ անհասկանալի, անփույթ վերաբերմունք է դրսեւորվում»։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում։ Այս պահին քննարկվում է նիստը շարունակելու հնարավորությունը։