Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով գագաթաժողով կանցկացնեն Աստանայում սիրիական կարգավորման վերաբերյալ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, Կրեմլը կարող է հաստատել այդ տեղեկատվությունը»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները Աստանայի ձեւաչափով հուլիսի 1-ին կայանալիք նախագահական գագաթնաժողովի մասին: Նրա խոսքով՝ միջոցառումը նախատեսված է մոսկովյան ժամանակով մոտ 14:00-ին, երեք նախագահների ելույթները բաց կլինեն մամուլի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: