Հոթ-դոգի հանդեպ սերը ամերիկյան Ռոկի Մաունթ քաղաքի բնակչին վիճակախաղի խոշոր շահում է բերել, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով UPI-ին։

Հունիսի 7-ին Ժիրարդ Ֆորին մտել է մթերային խանութ՝ հոթ-դոգ գնելու եւ միաժամանակ Cash 5 վիճակախաղի տոմս է գնել: Հաջորդ օրը նա ստուգել է խաղի արդյունքները եւ պարզել է, որ հոթ-դոգի գնումը իրեն անսպասելի հարստություն է տվել: Նա շահել է 100 000 դոլար:

«Ես խաղով տարվող չեմ»,- ընդգծել է Ֆորին,- Սակայն հաճելիորեն զարմացա»: Շահումին առավել զգացմունքային արձագանքել է նրա կինը: «Նա շատ ուրախացավ»,- ասել է Ֆորին:

Հաջողակ ամերիկացին եւ նրա կինը դեռեւս չեն որոշել ինչի վրա ծախսել շահումը: