Թուրքիան ջիհադիստների է ներմուծում Լիբիա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Անկարայի միջամտությունը հանցագործություն անվանելով, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը ջիհադիստների է ներմուծում Սիրիայից: «Ես կարծում եմ, որ դա պատմական եւ քրեական պատասխանատվություն է երկրի համար, որը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին»,-ասել է նա:

Վերջին շրջանում Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունները լարվել են հատկապես այն բանից հետո, երբ հունիսի 10-ին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, Ֆրանսիայի պնդմամբ, թուրքական ֆրեգատները «ծայրահեղ ագրեսիվություն» են ցուցաբերել ֆրանսիական ռազմանավի նկատմամբ: