Հայաստանի Կենտրոնական բանկը 2020թ․ 4%-ով նվազեցրել է հանրապետության տնտեսական աճի կանխատեսումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 30-ին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Այսպես, նրա խոսքերով, աշխարհում եւ Հայաստանում տնտեսական ակտիվության առավել խորը նվազման հետ կապված, մասնավորապես, երկրորդ եռամսյակում, ինհչպես եւ սպասվում էր, առավել դանդաղ վերականգնման պատճառով Հայաստանի տնտեսական աճը 2020թ․ վերանայվել է առաջին եռամսյակի 0,7%-ց հասցնելով մինչեւ 4% անկում։

«Միաժամանակ, հիմնական գործոնը, որը կորոշի վերականգնման հեռանկարները, անկասկած, առողջապահության հետ կապված իրավիճակն է՝ աշխարհում եւ Հայաստանում, մասնավորապես»,- ասաց ԿԲ ղեկավարը։

Գալստյանը նշեց, որ թեեւ ԿԲ-ն էլ է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազերել մինչեւ 4,5%, ինքը անձամբ կարծում է, որ անհրաժեշտ կլինի շարունակել ճնշել խթանող դրամային քաղաքականությունը միջնաժամկետ հեռանկարում։

ԿԲ ղեկավարի կարծիքով՝ միտումներն այնպիսին են, որ առաջիկայում տեղի կունենա տնտեսական ակտիվության որոշակի վատացում, սակայն միաժամանակ, նրա խոսքերով, ժամանակը շրջանցելու անհրաժեշտություն չկա։

Նկատենք, որ Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 2020թ․ երկրի տնտեսության 2%, իսկ Վերականգնմման եւ զարգացման եվրոպական բանկը՝ 3,5% նվազում։