Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Varks.am-ի մասնաճյուղի մոտ քիչ առաջ մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նրա որդուն: Քաղաքացիները օգնություն ցուցաբերեցին կնոջը:

Մինչ այդ երիտասարդը վեճի էր բռնվել ոստիկանների հետ, ովքեր կարգավորում էին կազմակերպության մասնաճյուղի մոտ գոյացած մեծ հերթը:

Նշենք, որ ժամեր շարունակ տասնյակ քաղաքացիներ իրենց հերթին են սպասում Varks.am կազմակերպության  մասնաճյուղի մոտ: