Պայթյուն է տեղի ունեցել Իրանի մայրաքաղաք Թեհրանի հյուսիսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում անելով տեղական ISNA գործակալությանը:

Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել հրշեջները: Պայթյունի պատճառները դեռ ուսումնասիրվում են: Ականատեսները հայտնում են ծխի սյան մասին։