Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 30-ին, ժամը 14:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել` 15:05-ին:

Այրվել է 20 հակ անասնակեր, խոտածածկույթ եւ հնձած ցորենի արտ՝ մոտ 2 հա տարածքում, ինչպես նաեւ ջերմահարվել է 20 բերքատու ծառ։

Բացի այդ, հունիսի 30-ին, ժամը 17։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հակո գյուղի հանդամասերից մեկում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագածավան գյուղի հանդամասերից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:21-ին, մարվել` 21:15-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: