Բաքվում 29-ամյա Շահրիյար Հասանովը փորձել է հատել ոստիկանական դիտակետը եւ այդ ընթացքում չի ենթարկվել ոստիկանների կանգնելու պահանջին՝ դրանով խախտելով կարանտինի կանոնները, փոխանցում է Report-ը:

Ըստ տեղեկությունների՝ Հասանովը պատասխանատվությունից խուսափելու համար հանել է մոտը եղած շեղբը եւ սկսել իրեն կտրվածքներ պատճառել: Հասանովին ոստիկանության աշխատակիցների օգնությամբ տեղափոխել են հիվանդանոց: Զննման ընթացքում բժիշկները Շ. Հասանովի վզի եւ որովայնի շրջանում բազմաթիվ վերքեր են հայտնաբերել: