Անցած օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերել են կորոնավիրուսային ինֆեկցիայի 3 նոր դեպք եւ 3 ասիմպտոմ վարակակիրների, հիվանդանոցներից դուրս են գրվել 10 պացիենտներ, նշված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հստակեցվում է, որ երեք նոր դեպքերը տեղային են եւ հայտնաբերվել են Պեկինում:

Համավարակի ամբողջ ընթացքում մայրցամաքային Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 83 534 դեպք, ապաքինվել է 78 479 մարդ, COVID-19-ով 421 պացիենտ դեռեւս հիվանդանոցներում է, մահացել է 4 634-ը: Բերովի դեպքերը կազմում են 1 918, ապաքինվել է 1 839 մարդ: