Ամուլսարի պոստերի մոտ մի պահ լարվածություն առաջացավ քաղաքացիական ակտիվիստների, ջերմուկցիների եւ մյուս կողմցի ոստիկանների միջեւ. հրմշտոց սկսվեց:

Բանն այն է, որ երեկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ամուլսարի նոր պահնորդական կազմակերպությունն իր ողջ կազմով դուրս է գալիս տարածքից, մնում են միայն հերթափոխ իրականացնողները, սակայն մինչեւ այս պահը դեռ դուրս չեն եկել:

Ջերմուկցիները պահանջում էին ոչ մի դուրս գա անձնակազմը, այլեւ դուրս բերեն ավտոմեքենաները: Պահնորդական ծառայության ղեկավարն ասաց, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է, օրվա ընթացքում դուրս կբերեն, պարզապես իրենց որոշակի ժամանակ էր պետք քաղաքում վարձով տուն գտնելու համար, որպեսզի հերթափոխից հանգստացողները այդտեղ մնան:

Իսկ ահա ավտոմեքենաները հանելու շուրջ համաձայնություն դեռեւս չի կայացել:

Ոստիկանության մարզային վարչության պետ Ազիզյանը նշեց, որ ամեն բան աստիճանաբար կհարթվի, պետք չի լարվածություն առաջացնել:

Այս պահին դեռեւս բանակցությունները շարունակվում են: