Ամբողջ աշխարհում հուլիսի 2-ը նշվում է որպես ՉԹՕ-ի կամ ուֆոլոգի օր: Այս տոնը նվիրված է նրանց, ով ուսումնասիրում տրամաբանական բացատրություն չունեցող երեւույթներ եւ օբյեկտներ,  արտերկրյա ծագում է վերագրվում: «Ուֆոլոգիա» տերմինը սերում է UFO (Unidentified Flying Object - չբացահայտված թռչող օբյեկտ) հապավումից։

Միջազգային տոնի ամսաթվի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ  1947 թվականի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին ԱՄՆ-ի Նոր Մեքսիկո նահանգի Ռոզուվել քաղաքի մերձակայքում անծանոթ մի առարկա էր ընկել անապատում: Շատերը համոզված են, որ դա այլմոլորակայիններով «թռչող ափսե» էր։

Քանի որ ԱՄՆ հետախուզությունը գաղտնի է պահում այս գործի բոլոր նյութերը, այժմ դժվար է հաստատել կամ հերքել այդ վարկածը: Սակայն իրադարձությունը լայն արձագանք էր ստացել հասարակության մեջ (Roswell UFO Incident), ինչից էլ սկսվել է ուֆոլոգիայի պատմությունը: Եվ երկրայինները բաժանվել են երկու ճամբարի՝ նրանց, ով հավատում է այլմոլորակայինների գոյությանը եւ նրանց, ով կասկածում է դրանում։