Թեհրանի հյուսիսում գտնվող կլինիկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 19 մարդ, եւս 24 մարդ վիրավորվել է: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի Արտակարգ իրավիճակների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբի Հալեդին:

«Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 24 մարդ, որից 9-ը հոսպիտալացվել է, 19 մարդ զոհվել է»,- հայտնել է Հալեդին։

Թեհրանի հյուսիսում գտնվող բժշկական կլինիկաներից մեկում պայթյունը տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան։ Որպես միջադեպի հավանական պատճառ երկրի իշխանությունները նշել ենեն գազի արտահոսքը եւ հրդեհը, որոնք թթվածնային բալոնների պայթյուն էին առաջացրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: