Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) առաջին անգամ հավաստագրել է ամբողջությամբ էլեկտրական օդանավ: Խոսքը Pipistrel ընկերության (Սլովենիա) Velis Electro անվանումով ոչ մեծ մեկ շարժիչանի օդանավի մասին է, Planet- today-ի փոխանցմամբ՝ հայտնում է ITHome պորտալը:

Pipistrel ընկերության այժմ արդեն ունեցած EASA հավաստագրումը թույլ է տալիս գործարկել Velis Electro էլեկտրական օդանավի զանգվածային արտադրությունը: Արտադրողն արդեն Velis Electro էլեկտրաօդանավի ավելի քան 30 պատվեր ունի. այն, մասնավորապես, մատակարարվելու է մի ամբողջ շարք եվրոպական երկրների թռիչքային դպրոցների:

Օդանավի հավաքումն իրականացվելու է չինական Sino GA ընկերության երկու ձեռնարկություններում: Մոտ 500 մլն ԱՄՆ դոլարի համապատասխան պայմանագիրն արդեն կնքվել է:

Velis Electro օդանավը ընթացքի մեջ է դնում Pipistrel E-811-268MVLC էլեկտրաշարժիչը, որի հզորությունը կազմում է շուրջ 77 ձիաուժ: Սնուցման համակարգը հիմնված է երկու մարտկոցների վրա, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը կազմում է 11 կՎտժ: Էլեկտրաօդանավի զարգացրած առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժամ: 430 կգ զանգված ունեցող (առավելագույն զանգվածը՝ 600 կգ) օդանավը կարող է օդում գտնվել 50 րոպեից ոչ ավելի: Եվրամիությունում առաջին հավաստագրված էլեկտրական օդանավի արժեքը միանգամայն ժողովրդավարական է՝ 160 հազար եվրո: