Երբեմն կենցաղային որոշ իրերին դիպչելիս կարելի է հոսանքահարվել․ ըստ գիտնականների՝ դա բացատրվում է ստատիկ էլեկտրականության ազդեցությամբ, որը կարող է կուտակվել տարբեր օբյեկտների վրա, գրում են «Ակտուալ նորություններ»-ը:

Ստատիկ էլեկտրականության աղբյուր կարող է լինել ոչ թե առարկան, այլ մարդը․ այս դեպքում հպումը կարող է ճակատագրական լինել որոշ զգայուն էլեկտրական իրերի համար: Էլեկտրոնիկայի վերանորոգման վարպետները իզուր չէ, որ աշխատում են հատուկ հակաստատիկ ապարանջաններով:

«Ամենից հաճախ ստատիկ ճնշումը կուտակվում է պլաստիկ կորպուսներով առարկաների մեջ, որոնց ներսում շփվող տարրեր կան: Ստատիկայի այլ աղբյուրները սինթետիկ նյութերով պատված առարկաներն են: Օրինակ՝ փափուկ կահույքը, վարագույրները եւ այլն: Երբ դրանք շփվում են ձեր հագուստի հետ, ապա հոսանքահարումից խուսափել հնարավոր չէ»,- բացատրում են փորձագետները:

Բնակարանում իրերից թեթեւ հոսանքահարվելու հավանականությունը մեծանում է ձմռանը, երբ տարածքում խոնավությունը նվազում է: Ցածր խոնավության դեմ կարելի է պայքարել խոնավացուցիչների օգնությամբ։

Եթե ​​հոսանքահարում է լինում լվացքի մեքենայից կամ ինչ-որ այլ էլեկտրական սարքից, ապա  խնդիրը, ամենայն հավանականությամբ, հողանցման կամ էլեկտրականության անցկացման հետ կապված այլ խնդիրների պատճառով է։ Այս դեպքում ավելի լավ է դիմել մասնագետի օգնությանը: