Հունիսի 24-ին Իջեւանի Մեհրաբյան փողոցից կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ։ Նա ի վիճակի չէր բացատրություն տալու։

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը վնասվածքները ստացել է Իջեւանի 5-րդ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում։ Պարզվեց նաեւ կասկածյալի ինքնությունը՝ նույն քաղաքի 23-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նա հունիսի 30-ին ներկայացավ ոստիկանություն՝ ներկայացնելով նաեւ հանցագործության գործիք դանակը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։