Ադրբեջանի Շամխորի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի ներկայացուցիչ Սուլեյման Հասանովին հեռացրել են թլպատման առիթով հանդիսություն կազմակերպելու փորձի պատճառով:

Ինչպես հայտնում է Qafqazinfo-ն, նա նախ դիմել է ոստիկանության շրջանային բաժանմունք եւ հայտնել, որ ցանկանում է նշված դեպքով տոն կազմակերպել: Քաղաքացուն պարզաբանել են կարանտինի կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտությունը, հայտնել, որ չի կարելի հակաօրինական գործողություններ կատարել:

Պարզաբանուրմները, սակայն, ապարդյուն էին. նա փորձել է միջոցառումը կազմակերպել իր տան բակում: Իրավապահները կանխել են հանդիսությունը, միջոցառման մասնակիցները բերվել են բաժանմունք եւ տուգանվել: