Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 30-ին, ժամը 04.00-ին, Գ. Նժդեհի եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու՝ իր մեքենայով հանդերձ։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 3,8 գրամ դեղնականաչավուն զանգված, 7սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ եւ ծալովի մահակ:

Տղամարդը հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն:

Նշանակվել են դատաքիմիական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: