Սիրիայի անկախության եւ ամբողջականության սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման, ոչ ոք չպետք է խաթարի դրանք: Այս մասին ասված է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն արվել է չորեքշաբթի օրը վիդեոկոնֆերանսի ռեժիմով եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նշել ենք մեր հաստատակամ հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ՝ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին: Ընդգծել ենք, որ այդ սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման եւ որ որեւէ գործողություն, անկախ նրանից, թե ով է դրանք ձեռնարկում, չպետք է խաթարի դրանք»,- նշվում է փաստաթղթի տեքստում: