ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների եւ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ հուլիսի 2-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։

«Հաշվի առնելով բազմաթիվ ԶԼՄ-ների զանգերը, տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի ոդոշման դեմ պաշտպանների եւ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ. ժամը 12:00-ին»,- գրել է նա։