Վաշինգտոնի նոր պատժամիջոցները «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ չեմ համապատասխանում գերմանական իրավական պատկերացումներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին: Մերկելի խոսքով՝ ճիշտ կլինի ավարտել այս նախագիծը՝  չնայած շինարարությունը դժվարացել է, փոխանցում է DW-ն:

«Մենք այսպես ենք գործում»,- շեշտել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ը «տնտեսական նախագիծ է՝ քաղաքական բաղադրիչով»: «Ուստի Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել առաջիկա տարիներին Ուկրաինայի հետ տարանցման մասին համաձայնագիր կնքելու եւ  ռուսական գազի տարանցումից եւ տարանցման մքասատուրքերից չզրկելու համար»,- ասել է Անգելա Մերկելը:

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը  նախօրեին նոր պատժամիջոցներ էր ներառել պաշտպանության բյուջեի նախագծում «Հյուսիսային հոսք-2» գազատարի նկատմամբ: Դրանք պետք է տարածվեն ոչ միայն շինարարների, այլեւ նավահանգիստների, փաստաբանների ու ապահովագրական ընկերությունների վրա։

«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն այժմ դադարեցված է եվրոպական կապալառուների դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերից: Դրանք այդ ընկերությունների ներկայացուցիչների՝ Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելք են նախատեսում, ինչպես նաեւ՝ ցանկացած ակտիվների սառեցում երկրի տարածքում։

«Հյուսիսային հոսք-2»-ը պետք է տարվի Բալթյան ծովի հատակի երկայնքով՝ արդեն գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք»-ին  զուգահեռ: Այն երկրները, որոնց տարածքային ջրերով անցնում է նոր գազատարը (Ֆինլանդիա, Շվեդիա, Գերմանիա, Դանիա) թույլ են տվել խողովակների տեղադրումը: ԱՄՆ-ն եւ եվրոպական մի շարք պետություններ դեմ են գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով՝ դա կամրապնդի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: